Վերադառնալ
16.06.2025

Կրթահամալիրի ղեկավար կազմն այցելել է Ստեփանավանի ուսումնական մասնաշենք

Կրթահամալիրի ղեկավար կազմն այցելել է Ստեփանավանի ուսումնական մասնաշենք

   ՆԳՆ կրթահամալիրի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման՝ Ստեփանավանում տեղակայված մասնաշենքում ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին տեղում ծանոթանալու և մինչ այցն իրականացված տեխնիկատնտեսական ու լոգիստիկ կարիքների գնահատման հիման վրա կրթական միջավայրի բարելավմանը միտված հասցեական օժանդակություն ցուցաբերելու, ինչպես նաև այլ կարիքների վերհանման, այդ թվում՝ սովորողներին և դասախոսական կազմին հուզող խնդիրներին լուծում տալու նպատակով օրերս Ստեփանավան են այցելել Կրթահամաիլիրի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մ․ Մուրադյանը, պրոռեկտորներ Է․ Մարգարյանը, Ա․ Սուքիասյանը և  տնտեսական սպասարկման և սպառազինության ապահովման բաժնի պետ Հ․ Մարգարյանը։

   Այցի շրջանակում կայացել է Մ․ Մուրադյանի ճանաչողական հանդիպումը դասախոսական կազմի և կրթական գործընթացի կազմակերպման պատասխանատուների հետ, ներկայացվել են ուսումնական գործընթացում կիրառվող տեխնիկական միջոցներն ու սարքերը։ Առաջադրված հարցերի և հնչած նախաձեռնությունների, առաջարկությունների շուրջ ծավալված քննարկումների ընթացքում  հավանության է արժանացել դասախոսների և սովորողների առկա ներուժն աղետների ռիսկի նվազեցման գիտելիքի տարածմանն ի սպաս բերելու պատրաստակամությունը, փրկարարական աշխատանքներում հեռակառավարվող սարքերի շահագործման առկա համակարգչային տեխնիկան և սարքավորումները արդիականացնելու անհրաժեշտությունը, ուսուցումը ներկա մարտահրավերներին համահունչ իրականացնելու ջանքերը։

   Այցի արդյունքներով, Մ․ Մուրադյանի հանձնարարությամբ՝ սեղմ ժամկետներում Ստեփանավանում ուսուցումը կկազմակերպվի վերազինված լսարաններում, սովորողները հնարավորություն կստանան իրական պայմաններում փորձարկել և շահագործել ռոբոտատեխնիկան, անօդաչու սարքերը, իսկ դասախոսական կազմը կներգրավվի ՓԾ և ՃԿ ուսումնական ստորաբաժանումում կրթական չափորոշիչների մշակման աշխատանքներին։ Միաժամանակ, որպես հրավիրյալներ՝ այսուհետ Կրթահամալիրի գիտական խորհրդի նիստերի աշխատանքին առցանց ձևաչափով կմասնակցեն նաև Ստեփանավանի դասախոսներն ու սովորողները՝ հնարավորություն ստանալով բարձրաձայնել իրենց խնդիրները, տեղեկանալ գիտական խորհրդում քննարկվող հարցերի և ընդունվող որոշումների մասին։