Կրթահամալիրի պետ
ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՔԻ ԲԱԲԱՅԱՆ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ,
ոստիկանության գեներալ-մայոր
Ծնվել է 1975թ. նոյեմբերի 22-ին Երևան քաղաքում:
1993-1997թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ բարձրագույն դպրոցը «Իրավագիտություն» մասնագիտությամբ:
Հանդիսանում է Հայաստանում Եվրոպական համալսարանի իրավագիտության ամբիոնի հայցորդ՝ «Հանրային իրավունք» մասնագիտությամբ։
08.07.1997 – 02.11.1999թթ. Քննչական գլխավոր վարչության 4-րդ վարչության քննիչ
02.11.1999 – 28.07.2000թթ. Քննչական գլխավոր վարչության 1-ին վարչության քննիչ
28.07.2000 - 14.08.2001թթ. Քննչական գլխավոր վարչության 3-րդ /կարևորագույն գործերի քննության/ վարչության քննիչ
14.08.2001 – 23.01.2003թթ. Քննչական գլխավոր վարչության 3-րդ /կարևորագույն գործերի քննության/ վարչության ավագ քննիչ
23.01.2003 – 10.06.2005թթ. Քննչական գլխավոր վարչության 2-րդ /կարևորագույն գործերի քննության/ վարչության ավագ քննիչ
10.06.2005 – 29.05.2007թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության ֆինանսավարկային հանցագործությունների քննության բաժանմունքի պետ
29.05.2007 – 21.01.2010թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության պետի տեղակալ, ինքը և պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ
21.01.2010 – 20.10.2011թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ /հատկապես կարևոր գործերի քննության/ վարչության պետի տեղակալ
20.10.2011 – 17.11.2011թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ
22.11.2011 – 17.05.2013թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ
17.05.2013 – 18.02.2014թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ
18.02.2014 – 25.07.2018թթ. ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ
1999թ. – Վերապատրաստում է անցել ԱՄՆ-ում` Ալկոհոլի, ծխախոտի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի բյուրոյի ակադեմիայում:
2003թ.- Որակավորման բարձրացման դասընթաց է անցել ՌԴ ՆԳՆ աշխատակիցների որակավորման բարձրացման համառուսաստանյան ինստիտուտում:
2008թ.- Որակավորման բարձրացման դասընթաց է անցել Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիայի՝ Միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի ոլորտում կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման, վերապատրաստման միջազգային ուսումնական կենտրոնում:
Չորս գրքերի և երկու գիտական հոդվածների հեղինակ է։
ՀՀ նախագահի 2016թ. նոյեմբերի 26-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:
ՀՀ ոստիկանության պետի 2018թ. օգոստոսի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի պաշտոնին ոստիկանության գեներալ-մայոր կոչումով:
ՀՀ նախագահի 21.11.2013թ. ՆՀ-302-Ա հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, պարգևատրվել է նաև ՌԴ ՆԳՆ, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ոստիկանության մեդալներով, կրծքանշաններով, պատվոգրերով:
Ամուսնացած է, ունի 4 երեխա:
Ընդունելության օրերը՝ յուրաքանչյուր ուրբաթ՝
ժամը 15:00–17:00