CEPOL

Ի՞նչ է ԵՄ իրավապահ համակարգի վերապատրաստման մարմինը (CEPOL)

ԵՄ իրավապահ համակարգի վերապատրաստման մարմինը (CEPOL) Եվրոպական Միության կառույց է՝ նվիրված իրավապահ ծառայողների զարգացմանը, վերապատրաստման կազմակերպմանն ու իրականացմանը: 

2016թ. հուլիսի 1-ից սկսած (իրավական մանդատի ամսաթիվը) ԵՄ իրավապահ համակարգի վերապատրաստման մարմնի պաշտոնական անունը «Իրավապահ մարմինների վերապատրաստման ԵՄ կառույց» է:

 

Ի՞նչ է անում ԵՄ իրավապահ համակարգի վերապատրաստման մարմինը

ԵՄ իրավապահ համակարգի վերապատրաստման մարմինը համախմբում է իրավապահ ծառայողների վերապատրաստման հաստատություններն ու աջակցում դրանց՝ տրամադրելու կարևոր վերապատրաստում անվտանգության առաջնահերթությունների, իրավապահ համագործակցության և տեղեկատվական փոխանակման վերաբերյալ: ԵՄ իրավապահ համակարգի վերապատրաստման մարմինն աշխատում է նաև ԵՄ մարմինների, միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների հետ՝ ցույց տալու, որ ամենալուրջ անվտանգության մարտահրավերները լուծվում են համախմբված արձագանքով:

CEPOL-ն անընդհատ ձգտում է առաջարկել նորարար և առաջադեմ վերապատրաստման միջոցառումներ՝ ամբողջացնելով համապատասխան  կատարելագործումը գիտելիքների, հետազոտության և տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաև ստեղծելով ամուր համագործակցություն սիներգիայի միջոցով:

ԵՄ իրավապահ համակարգի վերապատրաստման մարմնի այժմյա պորտֆոլիոն ընդգրկում են տեղական միջոցառումները, առցանց ուսուցումը (օրինակ, վեբինարներ, առցանց մոդուլներ, առցանց դասընթացներ և այլն ), փոխանակման ծրագրեր, ընդհանուր ուսումնական ծրագրեր, հետազոտություն և գիտություն:

 

ԵՄ իրավապահ համակարգի վերապատրաստման մարմնի հետ ուսումնառություն անցնելու մի քանի պատճառ.

  1. Տեղեկություն  իրավապահ մարմինների ոլորտում վերջին զարգացումների և միտումների մասին,
  2. Փորձագետներից ուսուցանում,
  3. Հանդիպում իրավապահ համակարգի մասնագետներին,
  4. Լավագույն փորձի փոխանակում,
  5. Լեզվական հմտությունների գործառնություն,
  6. CEPOL-ի առցանց համայնքին միացում՝  ուսուցման փորձը երկարաձգելու նպատակով:

Մեր փորձառությունը:

CEPOL-ը տրամադրում է վերապատրաստում և կրթություն այն միջոցառումների վերաբերյալ, որոնք էական են միջսահմանային հանցագործությունների դեմ պայքարում:

  • Ահաբեկչության դեմ պայքարը,
  • Հանցավորության կանխարգելումը,
  • Տնտեսական հանցագործությունը,
  • ԵՄ համագործակցությունը,
  • ԵՄ քաղաքականության շրջանակը,
  • Մարդու իրավունքները,
  • Իրավապահ մարմինների տեխնիկաները,
  • Ուսուցումն ու վերապատրաստումը,
  • Կառավարումը,
  • Այլ բնույթի կազմակերպված հանցավորությունը,
  • Հետազոտությունն ու գիտությունը:

CEPOL փոխանակման ծրագրերով Կապի համակարգողը և CEPOL հետ Ազգային մարմնի ներկայացուցիչը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ռուսլան Մարանդյանն է:

Հայաստանի CEPOL LEED հարթակի ազգային համակարգողը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանն է:

Հարթակում կարող եք գրանցվել այս հղումով։

Հարցերի դեպքում՝ դիմել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժին: