Գրադարաններ

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գրադարանները

Ընդհանուր և հատուկ գրադարան

 

Ոստիկանության կրթահամալիրի գրադարանը ստեղծվել է 1966թ. միլիցիայի դպրոցի բացման օրվանից: Նրա առաջին գրադարանավարուհին, ինչպես նաև հիմնադիրը, եղել է Ամալյա Սաղաթելի Բաբայանը, որը գրադարանում աշխատել է շուրջ 35 տարի: Գրադարանը բաղկացած է երկու մասից`ընդհանուր և հատուկ:

Ընդհանուր գրադարանում կա 16100 կտոր գիրք, որից 7920 կտորը գեղարվեստական գրականություն է՝ ռուսերեն և հայերեն լեզուներով, իսկ 9180 կտորը դասավանդվող մասնագիտական գրականություն է : Գրադարանը հարուստ է նաև բառարաններով և հանրագիտարաններով: Որպես եզակի նմուշներ՝ կրթահամալիրի գրադարանում կան նաև 1937, 1938, 1941, 1946թթ. գրքեր: Պարբերաբար գրադարանը համալրվում է նոր գրականությամբ, ստանում է պաշտոնական տեղեկագրեր և այլ նորմատիվ իրավական ակտեր:

Գրադարանին կից գործում է 120 ունկնդրի համար նախատեսված ընթերցասրահը: Մոտ ապագայում գործի կդրվի էլեկտրոնային գրադարանը:

Հատուկ գրադարանում  պահվում են նեղ մասնագիտական  և գաղտնիության  աստիճան ունեցող գրքեր  և  տետրեր, որոնցից օգտվելու համար սահմանված է հատուկ ընթացակարգ: Հատուկ գրադարանն ունի իր ընթերցասրահները, որոնցում ևս  սահմանված է  գաղտնիության ռեժիմ: