Փրկարարական մասնագիտություններ
ՀՀ ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ
ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացնում ենք, որ միջին մասնագիտական կրթական ծրագրով դիմում հայտերի ընդունելությունը մեկնարկել է հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 17-ը առցանց եղանակով:
Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ www.dimord.emis.am կայքի միջոցով։
Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները ․
- անուն ազգանուն հայրանուն,
- ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
- էլեկտրոնային փոստի հասցե,
- բջջային հեռախոսահամար,
- hանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ, սոցքարտի համար) կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը:
Կից ներբեռնում է նաև
- Լուսանկար (3X4 չափսի),
- Կրթության մասին փաստաթղթի բնօրինակը (վկայական՝ 9-ամյա կրթության մասին),
- Անձը հաստատող փաստաթղթի նկարը (անձնագիր կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար),
- Կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
- Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոնների) դիպլոմների նկարները (առկայության դեպքում),
- Ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի հաշվեհամարին 1000 ՀՀ դրամ վճարած անդորրագրի նկարը՝ ՀՎՀՀ 01361716; Հ/Հ 900018005018:
Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ:
Տեղեկությունների, օգնության և հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093-27-06-73 հեռախոսահամարով
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ
Հասցե. Ք.Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29
Հեռ. 093-27-06-73
Հասցե. Ք. Ստեփանավան, Միլիոնի 70
Հեռ. (093) 96-95-96
Միջին մասնագիտական կրթական ծրագրի 2025-2026 ուսումնական տարվա ընդունելություն
- Կրթության հիմքը՝ հիմնական ընդհանուր կրթությամբ
Միջին մասնագիտական կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով
Ուսուցման տևողությունը՝ 3 տարի
ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
- «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությամբ առկա անվճար ուսուցման ձևով ընդունելության համար հատկացված 30 տեղերը բաշխել հետևյալ համամասնությամբ՝ 15-ը Երևան, 15-ը Ստեփանավան,
- «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում» մասնագիտությամբ առկա անվճար ուսուցման ձևով ընդունելության համար 10 տեղ Երևան, 20 տեղ Ստեփանավան,
- «Պաշտպանական կառույցների շահագործում» մասնագիտությամբ առկա անվճար ուսուցման ձևով ընդունելության համար 15 տեղ Երևան: