Մեր աշխատակիցների արտասահմանյան աշխատանքային գործուղումները

2018 թ. սեպտեմբերի 23-26-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության փոխգնդապետ Ռ. Մարանդյանը մասնակցեց ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ազգային ակադեմիայի ընկերակցության եվրոպական մասնաճյուղի կողմից Ֆինլանդիայի Հանրապետության Հելսինկի քաղաքում կազմակերպված Սոցիալական ցանցեր. սպառնալիքներ, մարտահրավերներ և հնարավորություններ իրավապահ մարմինների համար» խորագրով 36-րդ վերապատրաստման դասընթացին:

 _________________________________________________________________________________

2018 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը մասնակցեց  ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի մասնակից բուհերի ռեկտորների ամենամյա հավաքին։ Հավաքի ժամանակ ներկայացվեց ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը:  ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի հետագա համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ ստորագրվեց ռեզոլյուցիա:

 

 


 

2017թ. հոկտեմբերի 5-ից 8-ը ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիա էին այցելել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Է.Ներսիսյանը մասնակցելու Վոլգոգրադի ակադեմիայի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառումներին, այդ թվում նաև «Ոստիկանական կադրերի պատրաստման փորձը և ավանդույթները» խորագրով միջազգային համաժողովին։ 


 

2017թ. սեպտեմբերի 26-ից 29-ը ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարան էին այցելել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ․Եսայանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գևորգյանը և ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ. Դավթյանը։ 


 

2017 թվականի սեպեմբերի 10-ից 15-ը CEPOL միջազգային ծրագրի երկկողմանի համագործակցության շրջանականերում Մակեդոնիայի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատություն այցելեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ավագ իրավախորհրդատու, ոստիկանության մայոր Աննա Բադալյանը: Վերջինս ծաոթացավ ուսումնական հաստատության կառուցվածքին, դասավանդման առանձնահատկություններին, հանդիպում ունեցավ ուսումնական հաստատության ղեկավարի, նրա տեղակալների և սովորողների հետ, այցելեց կրիմինալիստիկայի թանգարան, հրաձգարան, ընդհանուր գրադարան: Այցը բաղկացած էր նաև մշակութային մասից, որի շրջանակներում Ա. Բադալյանն եղավ Սուրբ Գեորգի և Սուրբ Բոգորսկի վանական համալիրներում, Մատկա կոչվող տուրիստական գոտում, Օրհիդ քաղաքում:


2017 թվականի մայիսի 18-ին և 19-ին Ռուսաստանի Դաշնության ՆԳՆ Վոլգոգրադի ակադեմիայում տեղի ունեցավ «Քրեական օրենսդրության արդի հիմնախնդիրները ժամանակակից փուլում» խորագրով չորրորդ միջազգային գիտագործնական համաժողովը:

Համաժողովին որպես զեկուցող մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության մայոր Միսակ Մարկոսյանը: Գիտական զեկույցի թեման էր՝ «Քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ինստիտուտի զարգացման հեռանկարները Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրության մեջ»:


 

2017թ․ ապրիլի 19-ից 22-ը ՀՀ ոստիկանության  կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ․Եսայանը և քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Ա․Սարգսյանը մասնակցում էին ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի համալսարանում կայացած «Ոստիկանության աշխատակիցների կարևորագույն մասնագիտական որակների ձևավորման» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին և համալսարանի հիմնադրման 40-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին։

 

 


 

2016 թվականի դեկտեմբերի 13-15-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հանրային անվտանգության համալսարանում անցկացվեց 8-րդ միջազգային ոս­տի­կանական համաժողովը, որին ՀՀ ոստիկանության կրթահամալիրը ներկայացնում էր կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավա­րության ամբիոնի դասախոս Գ. Խուդոյանը։ Համաժողովի խորագիրն էր՝ «Միջազ­գային իրավունքի պարտադրման ոլորտում համագործակցությունը և ոստիկանական ուսուցումը»։ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներկայացուցչի զեկույցը վերաբե­րում էր ՀՀ ոստիկանության կարողությունների զարգացմանը և միջազգային ոստի­կանական համագործակցությանը։

 


 

2016 թ․ դեկտեմբերի 5-ից 8-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Մելսի Դավթյանը մասնակցեց Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացված «Ոստիկանության դերը խտրականության դեմ պայքարում» թեմայով սեմինար-քննարկմանը, որը կազմակերպվել էր Եվրոպայի Խորհրդի հանցագործությունների դեմ պայքարի վարչության կողմից։


2016 թվականի նոյեմբերի 24-25-ը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Գեր­մանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկ­ֆուրտ քաղաքում մասնակցեց Գերմա­նիա­յի դաշ­նային քրեական ոստիկանության գրասենյակի կողմից կազմակերպված "Կառա­վա­րումը ոստիկանությունում. կառավարման ստանդարտները" թեմայով սեմինարին, որին մասնակցում էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, ոս­տիկանության մայոր Ռ. Մարանդյանը։ 

Սեմինարի ընթացքում քննարկվեցին ոստիկանության գործունեության իրավական հիմքերին, ոստիկանությունում ծառայության անցնելու ընթացա­կարգին, ոստիկանական կրթության համակարգին վերաբերող և կառավարչական բնույթի այլ հարցեր: Սեմինարի ընթացքում Ռ. Մարանդյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կառուց­վածքը, ոստիկանության ակադեմիայի, քոլեջի և ուսումնական կենտրոնի ընդունելության պայմաններն ու կարգը, կրթական ծրագրերի առանձնահատկությունները և կրթական ո­լորտի բարեփոխումները:


2016թ. օգոստոսի 8-14-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, ոստիկանության մայոր Ռ. Մարանդյանը և կրթահամալիրի քոլեջի լեզուների ամբիոնի դասախոս, ոստիկանության ավագ լեյտենանտ Մ. Առաքելյանը մասնակցեցին Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության կենտրոնի կողմից Շվեյցարիայի Համադաշնության Անդերմատ քաղաքում կազմակերպված դասավանդողների վերապատրաստման 5-րդ ամառային դասընթացին: Վերապատրաստման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացում թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրման հիմնախնդիրները, դասավանդման նորարարական մեթոդները, վերջնարդյունքներին համապատասխան` ուսումնական գործընթացի պլանավորումը, ընթացիկ և հանրագումարային գնահատումը, ինչպես նաև` փորձարարական ուսումնառության փուլերը: Ծրագրով նախատեսված էին նաև սպորտային և մշակութային միջոցառումներ, մասնավորապես, շվեյցարական Ալպերի Վիա Ֆերատա լեռան մագլցում և այց Սուրբ Գոթարդի թանգարան:

 


 

Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի ռեկտորի հրավերով 2016 թվականի  հուլիսի 25-ից 29-ը «Կանայք ոստիկանությունում» միջոցառման շրջանակներում ճանաչողական այցով վերոնշյալ ուսումնական հաստատությունում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վարչակազմի 4 աշխատակցուհիներ։
Այցի ընթացքում հանդիպումներ կայացան Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի ռեկտորի՝  Նուկրի Գելաշվիլիի և այլ ղեկավարների հետ։
Կրթահամալիրի ներկայացուցիչները եղան ակադեմիայի գրադարանում, մասնագիտական լսարաններում, կրիմինալիստիկայի լաբորատորիայում, հրաձգարանում, մարզադահլիճում և լողավազանում։
Աշխատակցուհիներին ծանոթացրին նաև անգլերենի, հսկիչ անձնագրային ծառայության և ֆիզիկական պատրտաստականության դասընթացների կազմակերպման լսարաններին և դահլիճներին։
Շրջայցի ընթացքում մանրամասն ներկայացվեցին ուսումնական հաստատության գործունեության առանձնահատկությունները, ուսումնական ծրագրերը, վերապատրաստման և ընդունելության կարգերը։

Կազմակերպվեց նաև այցելություն Վրաստանի ՆԳՆ «112» ծառայության ինովացիոն կենտրոն։ Հաջորդ այցը Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի արխիվում էր, որտեղ ներկայացվեց վերականգնման, թվայնացման, ստեղծագործական և վերլուծական բաժինների գործունեությունը։
Հանդիպումների ընթացքում իրականացվեցին համագործակցության առավել արդյունավետ և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուղիների վերաբերյալ քննարկումներ։

 

 


 

Լեհաստանի Հանրապետության Շիթնոյի ոստիկանական բարձրագույն դպրոցի պետի հրավերով սույն թվականի  հուլիսի 5-ից 9-ը ճանաչողական այցով վերոնշյալ ուսումնական հաստատություն էին այցելել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ․Մ․Եսայանը և  միջազգային համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ.Մ.Դավթյանը։ Այցի նպատակն էր Շիթնոյի ոստիկանական բարձրագույն դպրոցի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև համագործակցության առավել արդյունավետ և երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող ուղիների հստակեցումը և համագործակցության համապատասխան փաստաթղթերի քննարկումը։ Այցի ընթացքում հանդիպումներ կայացան բարձրագույն դպրոցի պետ, գնդապետ Պյոտր Բոգդալսկու, պետի տեղակալ, գնդապետ Դանոտա Բոկովսկայի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հանդիպումների, ինչպես նաև դպրոցում շրջայցի ընթացքում մանրամասն ներկայացվեցին ուսումնական հաստատության գործունեության առանձնահատկությունները, ուսումնական ծրագրերը, վերապատրաստման և ընդունելության կարգերը։ Քննարկումների ընթացքում լեհական կողմը իր հետաքրքրությունն հայտնեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հետ համագործակցելու վերաբերյալ և տեղեկացրեց, որ նախապես ուղարկված համաձայնագրի տարբերակը գտնվում է համաձայնեցման փուլում Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում։ Նշված գործընթացը ավարտվելուց հետո այն անմիջապես կուղարկվի ՀՀ ոստիկանություն։ 

 

 

 


 

2014 թվականի հոկտեմբերի 2-ից 4-ը, միջազգային համագործակցության շրջանակներում, Վոլգոգրադի ՆԳՆ ակադեմիա մեկնեց  ՀՀ  ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Սեմերջյանը, ինչպես նաև նույն ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ս.Մարգարյանը:

Այցի շրջանակներում վերջիններս մասնակցեցին << ՌԴ և ՀՀ  տարածքներում հանցավորության դեմ պայքարի փորձի և իրավական համակարգերի համեմատական վերլուծություն>> թեմայով գիտագործնական սեմինարին: Սեմինարի բացման արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ ոստիկանության փոխգնդապետ Մ. Սեմերջյանը, իսկ սեմինարի ընթացքում <> թեմայով ելույթ ունեցավ ոստիկանության փոխգնդապետ Ս.Մարգարյանը:

Վոլգոգրադի ակադեմիայի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վ.Ի.Տրետյակովը ողջույնի խոսքեր հղելով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանին՝ պատրաստակամություն հայտնեց ընդլայնել կրթական հաստատությունների համագործակցությունը ոստիկանության կադրերի պատրաստման գործում:

 


2014թ. հունիսի 1-ից 4-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիա: Պատվիրակության կազմում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանը և ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության կապիտան Մ.Մարկոսյանը:
Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պատվիրակությունը ծանոթացել է ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայում ուսումնական, ուսումնամեթոդական, գիտահետազոտական, դաստիարակչական աշխատանքների կազմակերպմանը: ՌԴ ՆԳՆ Օմսկի ակադեմիայի <>  ամսագրի խմբագրությանը տպագրության են հանձնվել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դասախոսների կողմից պատրաստված գիտական հոդվածներ:
Այցի արդյունքներով կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ուսումնական ձեռնարկների պատրաստման, առցանց տեսակոնֆերանսների կազմակերպման վերաբերյալ, նախանշվել են հետագա համագործակցության ուղղությունները:

 


2013 թվականի նոյեմբերի 26-27-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության կապիտան, ոստիկանական փոխանակման եվրոպական ծրագրի ազգային համակարգող Ռուսլան Մարանդյանը մասնակցեց Եվրոպական ոստիկանական քոլեջի կողմից Միացյալ Թագավորության Լոնդոն քաղաքում կազմակերպված համաժողովին, որը նվիրված էր 2013 թ. ոստիկանական փոխանակման եվրոպական ծրագրի գնահատմանը: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին հաշվետու ժամանակահատվածում տեղի ունեցած ճանաչողական այցերը, ծրագրին մասնակցող պետությունների կողմից ոստիկանական փորձի փոխանակման բնագավառում կատարված աշխատանքները: Օրակարգում ներառված էին նաև համագործակցության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը և 2014 թ. ընթացքում ոստիկանական փոխանակման աշխատանքների պլանավորումը:



Այցելություն Նիդերլանդների թագավորության ոստիկանության ստորաբաժանում:


2012թ-ի դեկտեմբերի 10-ից-14-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մի խումբ աշխատակիցներ՝ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Տ.Եսայանը, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ Գ.Գրիգորյանը, ուսումնական կենտրոնի հատուկ մասնագիտական պատրաստականության կրթաճյուղի պետ Կ.Հայրապետյանը և ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի ավագ տեսուչ Տ.Թևոսյանը, մեկնել էին Չեխիայի Հանրապետության ոստիկանական ակադեմիա աշխատանքային գործուղման:



2012թ-ի դեկտեմբերի 4-7-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ ուսումնական և գիտական աշխատանքների գծով /առաջին տեղակալ/, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքի ոստիկանական ակադեմիա, ԱՊՀ մասնակից-պետությունների ՆԳՆ/ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ կադրային աշխատակազմերի, կրթական և գիտական գործակալությունների ղեկավարների խորհրդակցությանը: 


Ոստիկանության կրթական բարեփոխումների շրջանակում 2012թ-ի հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մի խումբ աշխատակիցներ՝ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Տ.Եսայանը, ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետի տեղակալ, ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի պետ Գ.Գևորգյանը, ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ Գ.Գրիգորյանը, ճանաչողական այցով մեկնել էին ԳԴՀ Ֆրայբուրգ քաղաքի ոստիկանական ստորաբաժանումներ:





12.06.2012թ-22.06.2012թ . Փոխադարձ այցերի և փորձի փոխանակման  շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահահամալիրի կրթական բարեփոխումների և միջազգային համագործակցության բաժնի տեսուչ Կարինե Սաֆարյանը այցելել է Հոլանդիայի թագավորություն:


 2011թ.-ին Փոխադարձ այցերի և փորձի փոխանակման  շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահահամալիրի քոլեջի լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Անի Հայրապետյանը այցելել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանջու քաղաքի ոստիկանական ակադեմիան: