Կրթության որակի ապահովման գործընթաց

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Հարգելի´ շահակիցներ, դուք այցելել եք ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կրթության որակի ապահովման բաժանմունքի տեղեկատվական հարթակ:

Կրթահամալիրում որակի ապահովման աշխատանքների կատարման համար 2015թ դեկտեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ, այնուհետև 2017թ հունիսին որպես առանձին ստորաբաժանում ստեղծվել է Կրթության որակի ապահովման բաժանմունքը:

Տեղեկատվական հարթակի հիմնական նպատակն է մասնագիտական կրթության բարձր մակարդակի ապահովման ասպարեզում մեր ձեռքբերումների և հնարավորությունների լիարժեք և անկողմնակալ տեղեկատվության հրապարակումը:

Հարթակը բաց և հասանելի է բոլոր շահագրգիռ անձանց համար, ինչպես նաև պատրաստ ենք ընդունելու ցանկացած դիտողություն ու առաջարկություն տեղեկատվական հարթակի գործունեության և բովանդակության բարելավման ու կատարելագործման վերաբերյալ:

Սույն հարթակը հանդիսանում է Կրթահամալիրի պաշտոնական տեղեկատվական ռեսուրս և արտացոլում է կրթության որակի ապահովման բնագավառում իրականացվող գործունեությունը, ինչպես նաև նախատեսված է տեղեկատվություն տրամադրել շահառու կողմերին որակի կառավարման համակարգի հարցերի ամբողջ ոլորտի վերաբերյալ: Որակի ապահովման գործընթացների հիմքում ընկած են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում Որակի ապահովման չափորոշիչներն ու ուղենիշները և ՀՀ կառավարության 2011թ. հունիսի 30-ի թիվ 959-Ն որոշմամբ հաստատված Մասնագիտական կրթության հավատարմագրման չափանիշները: