Վերադառնալ
29.04.2021

Կայացավ գիտխորհուրդի հերթական նիստը

Կայացավ գիտխորհուրդի հերթական նիստը

   Սույն թվականի ապրիլի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2021 թվականի 6-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել  ՀՀ ոստիկանության կրթահամալիրից սովորողների ազատման, ուսումնառության ընդհատման, վերականգման և տեղափոխման, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքների նորմավորման և կազմակերպման, «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորման նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցման և դրան համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստման ընթացքում ստուգարքների և դիֆերենցված ստուգարքների անցկացման կարգերում, քննարկվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2021-2022թթ․ ուստարվա հեռակա և վճարովի ուսուցման տեղերի թվի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետին առաջարկություն ներկայացնելու հարցը։