Վերադառնալ
13.03.2020

«Օրինականության ապահովման հիմնախնդիրները ոստիկանությունում» թեմայով գիտական խմբակ

«Օրինականության ապահովման հիմնախնդիրները ոստիկանությունում» թեմայով գիտական խմբակ

2020 թվականի մարտի 12-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթա­համա­լիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսու­թյան և սահ­մանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոս­տի­կա­նու­թյան վարչական գոր­ծունեության ամբիոններին կից գործող պետաիրավական ա­ռար­կա­ների գիտական խմբակի 2019-2020 ուստարվա չորրորդ նիստը:

Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, ոստիկանության փոխգնդապետ Ա. Սաֆարյանը, վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դասախոս, ոստիկանության մայոր Ա. Մարգարյանը, քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, ոստիկանության կապիտան Ա. Ադամյանը և գիտական աշխատանքների բաժնի ներկայացուցիչը:

Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Օրինականության ապահովման հիմնախնդիրները ոստիկանությունում:

Նշված թե­մայով գիտական զեկույցով հանդես եկավ վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության գնդապետ Վ. Գրիգորյանը, ով մեկնաբանեց օրինականության հասկացությունը և ներկայացրեց ոստիկանությունում օրինականության ապահովման գործընթացի առանձնահատկությունները:

Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցները զե­կու­ցողին ուղղեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: