Վերադառնալ
11.05.2022

Նոր բառարան Կրթահամալիրի սովորողների համար

Նոր բառարան Կրթահամալիրի սովորողների համար

   Լույս է տեսել լեզուների ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Հայրապետյանի «Թմրամիջոցներ և առնչվող արտահայտություններ» հայերեն-ռուսերեն-անգլերեն բառարանը։ Այն նախատեսված է ՀՀ և ԱՀ ոստիկանության և տվյալ բնագավառին առնչվող իրավապահ այլ կառույցների ծառայողների համար: Բառարանը կարող է օգտակար լինել նաև ոլորտը նոր ուսումնասիրող ոստիկանության կրթահամալիրի ուսանողներին:

Բառարանում ընդգրկված են ՀՀ-ում առավել տարածված թմրամիջոցներին, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերին, ինչպես նաև դրանք գործածող անձանց վերաբերող՝ պրակտիկայում հաճախ կիրառվող բառեր և արտահայտություններ:

Տրված անգլերեն համարժեքներն ուղեկցվում են գրադարձություններով, ինչը թարգմանությունների ժամանակ հնարավորինս կհեշտացնի լեզուն չիմացող մասնագետների ճիշտ արտասանությունը:

Բառարանն ուղեկցվում է նաև առավել հայտնի թմրամիջոցների գունավոր պատկերներով, որը ոլորտում ծառայության անցած նոր մասնագետներին ավելի ճանաչելի կդարձնի տվյալ բույսը և դրանից ստացվող թմրանյութը:

Հաշվի առնելով, որ թմրամոլությունը և թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անհատի, այլև ողջ հասարակության և պետության անվտանգության համար, ինչպես նաև աղետալի վնասներ են հասցնում մեր երկրի տնտեսությանն ու ազգի գենոֆոնդին, և ՀՀ-ում ու ԱՀ-ում իրավապահ մարմինների կողմից ակտիվ պայքար է մղվում դրանց դեմ, «Թմրամիջոցներ և առնչվող արտահայտություններ» հայերեն- ռուսերեն-անգլերեն բառարանը համեստ ներդրում և օժանդակություն է դարի չարիք հանդիսացող վտանգի դեմ պայքարի գործում: