Մեր մասին
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄ
Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման կառուցվածքում գործում են հետևյալ ստորաբաժանումները՝
- ՕՀԳ և քրեագիտության ամբիոնը
- Վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնը
- Ընդհանուր իրավաբանական առարկաների ամբիոնը
- Քրեական իրավունքի և քրեական դատավարության ամբիոնը
- Տակտիկական և տեխնիկական պատրաստականության ամբիոնը
- Մարտական, ֆիզիկական և հատուկ պատրաստականության ամբիոնը
- Բազային և սպայական կրթության դեպարտամենտը
- Ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտը
- Վերապատրաստման կենտրոնը
- Ծառայության բաժինը
Ոստիկանական ուսումնական ստորաբաժանման կողմից իրականացվում են հետևյալ կրթական ծրագրերը՝
- «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագիր (առկա անվճար), տևողությունը՝ 6 ամիս,
- «Ոստիկանական գործ» մասնագիտության «Համայնքային ոստիկան» որակավորմամբ արհեստագործական կրթական ծրագիր (առկա անվճար), տևողությունը՝ 6 ամիս,
- «Ոստիկանական գործ» մասնագիտության «Ոստիկանության սպա» որակավորմամբ միջին մասնագիտական կրթական ծրագիր (առկա անվճար), տևողությունը՝ 2 տարի,
- «Իրավագիտություն» մասնագիտության «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ բակալավրի կրթական ծրագիր (հեռակա անվճար), տևողությունը՝ 5 տարի,
- «Իրավագիտություն» մասնագիտության «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ բակալավրի կրթական ծրագիր (առկա վճարովի), տևողությունը՝ 4 տարի:
