ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Փրկարարական մասնագիտություններ

ՀՀ ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

 

   Տեղեկացնում ենք, որ միջին մասնագիտական կրթական ծրագրով դիմում հայտերի ընդունելությունը կմեկնարկի հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 10-ը առցանց եղանակով:

   Դիմորդի փաստաթղթերն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ hayt-college.emis.am համակարգի միջոցով։ 

   Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները ․

  • անուն ազգանուն հայրանուն,
  • ծննդյան օր, ամիս, տարեթիվ,
  • էլեկտրոնային փոստի հասցե,
  • բջջային հեռախոսահամար,
  • hանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ, սոցքարտի համար) կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը:

   Կից ներբեռնում է նաև

  1. Լուսանկար (3X4 չափսի),
  2. Կրթության մասին փաստաթղթի բնօրինակը (վկայական՝ 9-ամյա կրթության մասին),
  3. Անձը հաստատող փաստաթղթի նկարը (անձնագիր կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար),
  4. Կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
  5. ՀՀ ԿԳՄՍ նախարարի 25.06.2026 թվականի թիվ 29-Ն հրամանի 84-րդ կետով նախատեսված արտոնությունները հավաստող փաստաթղթեր:

     Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ:

    Տեղեկությունների, օգնության և հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-77-09-81 հեռախոսահամարով:

   

ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

 

 

Հասցե.       Ք.Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29

Հեռ.              010-77-09-81

Հասցե.     Ք. Ստեփանավան, Միլիոնի 70

Հեռ.           (055) 20-16-16

Միջին մասնագիտական կրթական ծրագրի  2026-2027 ուսումնական տարվա ընդունելություն

  • Կրթության հիմքը՝  հիմնական ընդհանուր կրթությամբ 

Միջին մասնագիտական կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով

Ուսուցման տևողությունը՝ 3 տարի (սովորողի հետ կնքվում է պայմանագիր):

ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԵՐԻ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

  1. 30 տեղ «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությամբ առկա անվճար ուսուցման ձևով ընդունելության համար,
  2. 30 տեղ «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ առկա անվճար ուսուցման ձևով ընդունելության համար,
  3. 15 տեղ «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությամբ առկա անվճար ուսուցման ձևով ընդունելության համար: