Վերադառնալ
28.07.2022

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԵԿ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ

      Սույն թվականի հուլիսի 28-ին ընդունող հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման ընդունելության մեկ թափուր տեղի համալրման հարցը։         

Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ ընդունող հանձնաժողովի հուլիսի 18-ի որոշմամբ Արագածոտնի մարզի մրցույթով անցած դիմորդ Հայկ Աշոտի Վարդանյանը հուլիսի 28-ին գրավոր հրաժարվել է դասընթացներին մասնակցելուց:

Արդյունքում, Արագածոտնի մարզի համար հայտարարված մրցույթում առաջացել է մեկ թափուր տեղ:   

Ըստ սահմանված կարգի, Արագածոտնի մարզի համար առկա մեկ թափուր տեղը պետք է հատկացվի ընդունող հանձնաժողովի 26.07.2022թ. թիվ 5-րդ նիստի որոշմամբ Արագածոտնի մարզի տեղերի մրցույթը չանցած, առավել բարձր ընդհանուր միավոր ունեցող  դիմորդին։  

Արագածոտնի մարզի տեղերի մրցույթը չանցած, առավել բարձր ընդհանուր միավոր (39 միավոր) ունեն  դիմորդներ  Գոռ Գուրգենի Գաբրիելյանը, Արման Արթուրի Ավագյանը և Արգիշտ Մնացականի Աթանեսյանը:

ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 25-րդ կետի «Հավասար միավորների դեպքում մրցույթում ըստ հերթականության առավելությունը տրվում է այն դիմորդներին (ծառայողներին)՝

1)     որոնք մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր (…):

Գոռ Գուրգենի Գաբրիելյանը մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել է 29 միավոր, Արման Արթուրի Ավագյանը՝ 23 միավոր, իսկ Արգիշտ Մնացականի Աթանեսյանը՝ 19 միավոր:

Ընդունող հանձնաժողովն արձանագրել է նաև, որ Գոռ Գուրգենի Գաբրիելյանը և Արման Արթուրի Ավագյանը գրավոր հրաժարվել են պայմանագիր կնքելուց:

Ըստ սահմանված կարգի, Արագածոտնի մարզի համար առկա մեկ թափուր տեղը հատկացվել է Արգիշտ Մնացականի Աթանեսյանին:

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ


         Շնորհավորում ենք Արգիշտ Աթանեսյանին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում:   

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:

Արգիշտ Աթանեսյանը պայմանագիրը կնքելու համար պետք է հուլիսի 28-ին, մինչև ժամը 18.00-ն ներկայանա ՀՀ ոստիկանության կրթահամալիր: