Վերադառնալ
14.01.2021

Այս տարվա անդրանիկ նիստը

Այս տարվա անդրանիկ նիստը

       Սույն թվականի հունվարի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2021 թվականի 1-ին նիստը: Օրակարգի հարցի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 11.02.2015թ. թիվ 2 նիստում հաստատված՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրից սովորողների ազատման, ուսումնառության ընդհատման, վերականգնման և տեղափոխման կարգում և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 01.10.2019թ. թիվ 10 նիստում հաստատված՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պայմանագրային հիմունքներով դասախոսների վարձատրության չափերը սահմանելու մասին որոշման մեջ, ինչպես նաև սահմանեց «Ոստիկանական գործ» մասնագիտության «պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով ուսուցմանը և դրան համապատասխան լրացուցիչ կրթական ծրագրով վերապատրաստմանը որպես դասախոս ներգրավված՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար ամենամսյա հավելավճար: