Վերադառնալ
07.09.2021

Գիտական աշխատանքների նոր ժողովածու

Գիտական աշխատանքների նոր ժողովածու

  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում, ի թիվս այլ ձեռնարկների, լույս տեսավ «Գիտական աշխատանքների ժողովածու 2021» ձեռնարկը: Ի տարբերություն մյուս աշխատանքների՝ այս ժողովածուի մեջ ընդգրկված 13 գիտական հոդվածներից մեծամասնության (7 հոդվածի) հեղինակները ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողներն են: Պետք է նշել, որ աշխատանքներն անցել են պատշաճ գրախոսման և խմբագրման ճանապարհ, դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ ձեռնարկի մեջ ընդգրկվել են սովորողների կողմից ներկայացված 15 աշխատանքներից 7-ը:

  Շնորհավորում ենք մեր սովորողներին գիտական գործունեության առաջին քայլերի կապակցությամբ։