Վերադառնալ
06.05.2025

Չեռնոբիլ՝ 39 տարի անց

Չեռնոբիլ՝ 39 տարի անց

   ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ՈԻԽ -ի համագործակցությամբ ու նախաձեռնությամբ տեղի ունեցավ Չեռնոբիլի 1986 թվականի վթարի հիշատակմանը նվիրված միջոցառում, որն անդառնալի ազդեցություն է թողել ինչպես մարդու առողջության, այնպես էլ բնության վրա։ 

   Բացման խոսքով հանդես եկավ ուսանողական խորհրդի նախագահը, որն անդրադարձավ նման թեմաների քննարկման անհրաժեշտությանը՝ ուշադրություն հրավիրելով տեխնոգեն աղետների կանխարգելման և դրանց հետևանքների մասին հասարակական իրազեկվածության բարձրացման կարևորությանը։ Ներկայացրեց հյուրերին՝ ՀՀ ՆԳՆ  կրթահամալիրի միջազգային կապերի և համագործակցության աշխատանքները համակարգող, պրոռեկտոր Արմինե Հայրապետյանին, որը շեշտեց կրթական հաստատությունների դերակատարումը նման թեմաների ուսումնասիրության և գիտական աշխատանքների խթանման գործում, ՓԾ Ռիսկի կառավարման և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի ճառագայթային պաշտպանության դասախոս Սիրանուշ Հովհաննիսյանին, որն իր խոսքում մանրամասնորեն ներկայացրեց Չեռնոբիլի վթարի ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա, ինչպես նաև համաշխարհային անվտանգության կարևորությունը։ Միջոցառումն ուսանողների համար դարձավ հիանալի հնարավորություն ոչ միայն անցյալի ողբերգությունը վերլուծելու, այլ նաև այն դասերը, որոնք կարելի է քաղել նման աղետներից, և թե ինչպես կարելի է կանխարգելել նման իրավիճակներն ապագայում։ Իրենց գիտելիքներով ու հմտություններով, ինչպես նաև պաշտպանության միջոցներով փոխանակվեցին ՓԾ և ՃԿ ուսումնական ստորաբաժանման  ուսանողները, մասնավորապես՝ Մարիամ Գրիգորյանը, Պավլովա Շուշանը, Այվազյան Սեդան և Մուժիկյան Հայկանուշը: ՈՒԽ նախագահ Գ. Բաբաջանյանը բացման խոսքում ընդգծեց, որ սա միայն սկիզբն է, և ապագայում ծրագրերը կշարունակվեն՝ միտված մեր հասարակության կրթվածության և իրազեկվածության բարձրացմանը։ Վտանգն ամենուր է, և դու հաղթում ես դրան, եթե ունես գիտելիքներ, քաջատեղյակ ես պաշտպանության միջոցներին ու գիտես սպառնալիքի դեպքում քո գործողությունները։