Վերադառնալ
21.10.2026
Հաստատվել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի 2026–2030 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրը
Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում Կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանի ներկայացմամբ խորհուրդը միաձայն հաստատել է Կրթահամալիրի 2026–2030 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրը և դրա գործողությունների կատարման ժամանակացույցը։
Խորհուրդը միաձայն հաստատել է նաև Կրթահամալիրի 2026 թվականի տարեկան ծախսերի նախահաշվի փոփոխությունները։
