Վերադառնալ
26.05.2023

Չեխիայի ՆԳՆ ոստիկանության փորձագետների դասընթացը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում

Չեխիայի ՆԳՆ ոստիկանության փորձագետների  դասընթացը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում


    Մայիսի 23- 26-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հնարավորություն ունեցան ծանոթանալու անչափահասների հարցաքննության առանձնահատկությունների ու ընտանեկան բռնության վերաբերյալ չեխական փորձին։ Չեխիայի Հանրապետության ոստիկանության անվտանգության զարգացման ծրագրի շրջանակներում ՀՀ  ՆԳՆ կրթահամալիրի ՈւՄՎ միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի հետ համագործակցության արդյունքում՝ Կրթահամալիր էին  այցելել Չեխիայի ոստիկանության փորձագետներ գնդապետ Միրոսլավ Ադամչիկը,  փոխգնդապետ Մարտին Կլեչկան, փոխգնդապետ Յարոսլավ Հրաբալեկը, կապիտան Պավլա Վանտուչովան, ինչպես նաև ՉՀ ՆԳՆ ներկայացուցիչ Իվետա Զդարսկան,

Հյուրերը շրջայց կատարեցին Կրթահամալիրի տարածքով՝ ծանոթանալով քրեագիտության մասնագիտացված լսարանին, փորձակայանին և մարզադահլիճներին։

Ընթացքում հյուրերը՝ Ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գրիգորյանի գլխավորությամբ,  հանդիպեցին և մասնագիտական քննարկումներ ունեցան Ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Հռիփսիմե Խաչատրյանի ու Ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի ուսումնական ասիստենտ, ոստիկանության կապիտան Անի Կիրակոսյանի հետ։

Հանդպիումների շարքն ամփոփվեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանի աշխատասենյակում, որտեղ քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր։