Վերադառնալ
10.10.2022

Ֆրանսիական փորձը Հայաստանում

Ֆրանսիական փորձը Հայաստանում

   Հայ-ֆրանսիական ոստիկանական համագործակցության շրջանակներում հոկտեմբերի 10-ից Հայաստանում է Ֆրանսիայի Հանրապետության Փարիզի քրեական ոստիկանության տարածաշրջանային վարչության փորձագետ Առնո Պելկատը։

Այցի նպատակը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում «Հայտնաբերման և գաղտնի դիտման մեթոդների» թեմայով դասընթացի անցկացումն ու փորձի փոխանակումն է։ Դասընթացին մասնակցում են ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ ծառայողներ։

Միջոցառման սկզբում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․ Մարկոսյանը, ողջունելով մասնակիցներին, ներկայացրեց բանախոսի անցած աշխատանքային ճանապարհը և կարևորեց եվրոպական երկրների հետ ոստիկանական փոխհամագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքներն ու փորձի փոխանակումն արդյունավետ կկիրառվեն հետագա աշխատանքներում։

Դասախոսության մեկնարկին ֆրանսիացի փորձագետը նախ` ծանոթացավ մասնակիցներից յուրաքանչյուրի աշխատանքային ուղուն, ապա՝ ինքը ևս պատմեց ոստիկանությունում իր 25 տարվա աշխատանքային փորձի մասին, ներկայացրեց ֆրանսիական ոստիկանությունում տարվող աշխատանքները, խոսեց ոլորտում սպասվող նորամուծությունների մասին, ծանոթացրեց նաև Ֆրանսիայում իրականացվող օպերատիվ միջոցառումների տեսակներին։ Հայ գործընկերները ևս ներկայացրին  իրենց փորձն ու գրանցված արդյունքները։

Դասընթացը կշարունակվի մինչև հոկտեմբերի 14-ը։