Վերադառնալ
07.10.2022

Իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման 1-ին կուրսի սովորողները ծանոթացան միջազգայնացման գործընթացին

Իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման 1-ին կուրսի սովորողները ծանոթացան միջազգայնացման գործընթացին

     Միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժինը  Կրթահամալիրի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման 1-ին կուրսերի սովորողների համար «Կրթահամալիրի առաջին կուրսի սովորողների և ժամկետային զինվորական ծառայությունից վերադարձած սովորողների ադապտացիայի ընթացակարգի» շրջանակներում կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ ծանոթացնելու Կրթահամալիրի միջազգային համագործակցությանը, ընձեռվող հեռանկարներին, ինչպես նաև ընդհանուր միջազգայնացման գործընթացին:

Հանդիպմանը ներկա էին Միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․Դավթյանի գլխավորությամբ:

Հանդիպման սկզբում Գ․Դավթյանը սովորողներին հակիրճ ներկայացրեց միջազգայնացման գործընթացը, ծանոթացրեց  բաժնի կողմից իրականացվող աշխատանքներին և կարևորեց գործընթացում սովորողների ներգրավվածության անհրաժեշտությունը։ Գ․ Դավթյանը հորդորեց ամրապնդել օտար լեզվի իմացությունը։

Միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կ․Սաֆարյանն էլ իր խոսքում ավելացրեց, որ միջազգային գործընթացը Կրթահամալիրում իրականացվում է պարզ ու թափանցիկ, և սովորողները դեռ բավականին ժամանակ ունեն լավացնելու լեզվի իմացությունն ու փորձի փոխանակման շնորհիվ ամրապնդելու գիտելիքները։

Կ․ Սաֆարյանը ներկայացրեց Կրթահամալիրի եվրոպական գործընկերներին և  միջազգային այն կառույցները, որոնց անդամակցում է բուհը, ծանոթացրեց նաև դրանց միջոցով ընձեռվող հնարավորություններին։

Բաժնի տեսուչ, ոստիկանության կապիտան Ա․Հարությունյանն էլ  սովորողներին ներկայացրեց Կրթահամալիրի համագործակցությունը ԱՊՀ մասնակից պետությունների ուսումնական հաստատությունների հետ՝ նշելով, որ սովորողները կարող են մասնակցել ինչպես գիտագործնական համաժողովների, այնպես էլ սպորտային և մշակութային  միջոցառումների։

Հանդիպման ընթացքում իր տպավորություններով կիսվեց նաև Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման երկրորդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Անգելինա Հովհաննիսյանը, որը վերջերս էր վերադարձել Լատվիայի Հանրապետությունից։ Անգելինան պատմեց  գիտագործնական համաժողովի, ձեռք բերած փորձի և գիտելիքների մասին։ Նա ավելացրեց, որ վերադարձել է՝ կրկին մեկնելու ակնկալիքով, որի համար էլ ավելի ջանասիրաբար կսովորի, իսկ վերջում  հավաստիացրեց, որ հաջորդը կարող է  լինել յուրաքանչյուր սովորող․ միայն պահանջվում է աշխատասիրություն և վերջ, իսկ մնացած գործընթացը կկազմակերպի Կրթահամալիրի Միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնը։