Վերադառնալ
07.03.2022

Լույս է տեսել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Հայաստանում ոստիկանության ծառայողների վերապատրաստման ձեռնարկը»

Լույս է տեսել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Հայաստանում ոստիկանության ծառայողների վերապատրաստման ձեռնարկը»

    Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող՝ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում» ծրագրի շրջանակներում լույս է տեսել «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի վերաբերյալ Հայաստանում ոստիկանության ծառայողների վերապատրաստման ձեռնարկը»: 

Ոստիկանության ծառայողների վերապատրաստման համար նախատեսված այս աշխատությունն առնչվում է գենդերային հիմնախնդիրներին, ընտանեկան բռնության դեպքում ոստիկանության աշխատակիցների վարքագծի իրավական համատեքստին, տուժողների անվտանգության և պաշտպանության, ռիսկերի բացահայտման, գնահատման վերաբերյալ ոստիկանության արձագանքին, անվտանգությունն ապահովելու ծրագրին, միջգերատեսչական համագործակցությանն ու այլ հարակից հարցերին: Ոստիկանության ամենօրյա աշխատանքի ընթացքում այն կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ է տրամադրում։

Ձեռնարկի համահեղինակներն են Հյուսիսային Մակեդոնիայի Բիթոլայի Սուրբ Կլիմենտ Օհրիդսկու համալսարանի ոստիկանության բաժնի պրոֆեսոր Ստոյանկա Միրչևան և ՀՀ արդարադատության ակադեմիայի գենդերային հավասարության և մարդու իրավունքների հարցերի շուրջ դասընթացավար Անահիտ Աբրահամյանը:

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից ՀՀ ոստիկանության կրթահամալիրին տրամադրված ձեռնարկի օրինակները հատկացվելու են Կրթահամալիրի համապատասխան ամբիոններին և ընդհանուր գրադարանին, իսկ ձեռնարկի նյութը ներդրվելու է վերապատրաստման դասընթացներում, վերաբերելի առարկաների դասավանդման շրջանակներում:    

       Ձեռնարկը հասանելի է նաև էլեկտրոնային եղանակով: Հայերեն տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով (հայերեն):