Վերադառնալ
01.06.2021
Լույս է տեսել նոր ուսումնագործնական ձեռնարկ

Վերջերս ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մեթոդական խորհրդի երաշխավորությամբ հրատարակվել է Ակադեմիայի քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գ. Իսրայելյանի և Ա. Հարությունյանի համահեղինակությամբ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան իրավունք» վերտառությամբ ուսումնագործնական ձեռնարկը:
Ձեռնարկը բովանդակում է Հայաստանի Հանրապետության ընտանեկան իրավունքի ինստիտուտների վերաբերյալ խնդիրներ, նաև թեստեր: Այն ներառում է նաև խնդիրների և թեստերի ճիշտ պատասխանները:
Ձեռնարկը կարող են օգտագործել համապատասխան մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսանողները և դասախոսները: