Վերադառնալ
26.06.2023

Մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Վարդան Պետրոսյանի հիշատակին

Մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Վարդան Պետրոսյանի հիշատակին

   Հունիսի 24-25-ը ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց մինի ֆուտբոլի առաջնություն՝ նվիրված Վարդան Պետրոսյանին։

  Առաջնությանը մասնակցում էր 8 հավաքական թիմ, որոնք բաժանվեցին 2 ենթախմբերի։ Մրցումներն անցկացվեցին օլիմպիական մրցակարգով (պարտվող թիմը դուրս էր մնում պայքարից)։

  Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Ռուսական սահմանապահների թիմի և Ներքին զորքերի հավաքականի միջև։ Հանդիպումն ավարտվեց Սահմանապահ զորքերի հաղթանակով։ Երկրորդ խաղում Կրթահամալիրի թիմը հաղթեց Ոստիկանության վետերանների թիմին։ Այս ենթախմբում Սահմանապահ զորքերի թիմը նվազագույն հաշվով հաղթեց Կրթահամալիրի թիմին և խմբում զբաղեցրեց առաջին տեղը, իսկ երկրորդ տեղն զբաղեցրեց Կրթահամալիրը։

  Մյուս խմբում Ոստիկանության պարեկային ծառայության թիմը հանդիպեց Երևան քաղաքի վարչության թիմի հետ, հանդիպումն ավարտվեց Ոստիկանության պարեկային ծառայության թիմի հաղթանակով։ Հաջորդ խաղում Թովմասյան հիմնադրամի և Դեսպանատների հավաքական թիմերի միջև պայքարի արդյունքում հաղթեց Թովմասյան հիմնադրամի թիմը։

  Ենթախմբում Ոստիկանության պարեկային ծառայության թիմը պարտվեց Թովմասյան հիմնադրամի թիմին։

  Երրորդ տեղի պայքարում Կրթահամալիրի թիմը հաղթեց Ոստիկանության պարեկային ծառայության թիմին և զբաղեցրեց երրորդ տեղը։

  Եզրափակչում հանդիպեցին Ռուսական սահմանապահ զորքերի և Թովմասյան հիմնադրամի թիմերը։ Մեծ առավելությամբ հաղթեց Թովմասյան հիմնադրամի հավաքական թիմը։

  Թիմերը պարգևատրվեցին  համապատասխան մեդալներով և պատվոգրերով։

  Վարդան Պետրոսյանի փոխանցիկ գավաթը հանձնվեց Թովմասյան հիմնադրամի թիմին։