Վերադառնալ
15.10.2020

Նվիրումի, հայրենասիրության, անձնազոհության երդում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

Նվիրումի, հայրենասիրության, անձնազոհության երդում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում

    Հոկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի, ուսումնական կենտրոնի նորանշանակ սովորողները, ծառայության անցնելով ՀՀ ոստիկանությունում, երդվեցին հավատարիմ լինել ՀՀ սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքը:

Երդման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավար կազմը՝ Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանի գլխավորությամբ, և սովորողների հարազատները:

Կրթահամալիրի պետը  շնորհավորեց նորընծա ծառայող սովորողներին և նշեց, որ բացառիկ մեծ պատիվ ու պատասխանատվություն է հերոսական պատմության կերտման այս կարևորագույն օրերին հայրենիքի, ժողովրդի, եռագույն դրոշի առջև հաղթանակի աներկբա վճռականությամբ երդում տալը. «Սա նվիրումի, հայրենասիրության, անձնազոհության երդում է հայրենիքի, պետության, ժողովրդի, ձեր ծնողների ու զավակների, հարազատների և Եռաբլուրում հանգչող մեր հերոս նահատակների առջև: Բոլորս դարձել ենք ուսումից ու գիտելիքից իմաստնացած, աշխատանքից ամրացած, ուժից կարծրացած մեկ անպարտելի բռունցք՝ մեզ վրա զենք պահած ոսոխի ողնաշարը վերջնականապես կոտրելու, հաղթելու, արարելու, այս արևի տակ անկախ ու հպարտ ապրելու իրավունքը վաստակելու համար: Այս երդումը համարեք դրա առաջին քայլը»:

Երդման արարողությունն ավարտվեց օրհներգի կատարմամբ և հանդիսավոր երթով: