Վերադառնալ
21.04.2023

Չինաստանի Ժողովրդական Հանրային անվտանգության համալսարանի 13-րդ միջազգային ոստիկանական առցանց ֆորումին մասնակցեց նաև Կրթահամալիրը

Չինաստանի Ժողովրդական Հանրային անվտանգության համալսարանի 13-րդ միջազգային ոստիկանական առցանց ֆորումին մասնակցեց նաև Կրթահամալիրը

    Չինաստանի Ժողովրդական Հանրային անվտանգության համալսարանի նախաձեռնությամբ ապրիլի 19-ից 21-ը կայացավ  «Իրավապահ համակարգը և ոստիկանության ու հասարակության փոխհարաբերությունները» թեմայով ոստիկանական միջազգային 13-րդ ֆորումը։

Միջոցառմանը մասնակցում էին 20 երկրների ոստիկանական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնցից 58-ը հանդես եկավ ելույթով։

Մասնակիցներին ողջունեց ՉԺՀ hանրային անվտանգության համալսարանի պետ, պրոֆեսոր Ցաո Շիքուանը՝ նշելով, որ այս միջոցառումը միտված է լավագույն փորձը,  ձեռքբերումները փոխանակելու և է՛լ ավելի ամրապնդելու արդեն իսկ առկա սերտ համագործակցությունը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրն առցանց եղանակով ներկայացնում էին Կրթահամալիրի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, Ակադեմիայի վարչական իրավունքի և ոստիկանության  վարչական գործունեության ամբիոնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ոստիկանության մայոր Գարիկ Խուդոյանը, Ակադեմիայի առկա անվճար ուսուցման երրորդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Գեռա Սիրադեղյանը, երկրորդ կուրսի սովորող, ոստիկանության սերժանտ Անգելինա Հովհաննիսյանը։

Մ․ Մուրադյանը հանդես եկավ «ՀՀ-ում ոստիկանության և հասարակության միջև փոխհամագործակցության վերաբերյալ որոշ հիմնահարցեր» թեմայով զեկույցով։ Անդրադարձ կատարվեց ոստիկանության և հասարակության միջև առկա համագործակցության կարևորությանը, այն է՛լ ավելի ամրապնդելուն միտված քայլերին և այլ հիմնախնդիրներին։

Զեկույցով հանդես եկավ նաև Գ․ Խուդոյանը՝ ներկայացնելով ոստիկանության և քաղաքացիների միջև ներդաշնակ փոխհամագործակցություն ստեղծելու վերաբերյալ հիմնահարցերը։