Վերադառնալ
26.08.2021

Հայտնի են Քոլեջ և Ուսումնական կենտրոն ընդունվածների անունները

Հայտնի են Քոլեջ և Ուսումնական կենտրոն ընդունվածների անունները

     Օգոստոսի 26-ին տեղի ունեցան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի և ուսումնական կենտրոնի 2021/2022  ուսումնական  տարվա  ընդունելության  ֆիզիկական պատրաստականության ստուգումները:

Եվ այսպես․ վերջնարդյունքում քոլեջի 21 դիմորդից միայն 19-ին, իսկ ուսումնական կենտրոնի 53 դիմորդից 36-ին հաջողվեց համալրել ոստիկանական մեծ ընտանիքը՝ դառնալով   ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորող։

Կրթահամալիրի ողջ անձնակազմը շնորհավորում է ընդունվածներին՝ մաղթելով սովորելու և հաստատուն քայլերով առաջ շարժվելու անկոտրում կամք ու եռանդ:

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

      ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի և ուսումնական կենտրոնի դիմորդները 2021թ. օգոստոսի 30-ին, ժամը` 9:00-ին անձնագրերով և սոցիալական քարտերով ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր: