Վերադառնալ
25.08.2022
Քոլեջի ստուգումների վերջնարդյունքը

Հայտնի են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի միջին մասնագիտական կրթական ծրագրով 2022-2023 ուսումնական տարվա առկա անվճար ուսուցման ընդունվածների անունները։
Եվ այսպես․ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը հաջողությամբ հանձնած դիմորդներից 17-ը համալրեցին Ոստիկանության կրթահամալիրի սովորողների շարքերը։
Կրթահամալիրի անձնակազմը շնորհավորում է նորընծա ուսանողներին՝ մաղթելով բարի երթ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջ ընդունված դիմորդները 2022թ. օգոստոսի 31-ին` ժամը 09.00-ին, ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր: