ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
18.08.2022

Հայտնի են ակադեմիայի նորընծա սովորողների անունները

Հայտնի են ակադեմիայի նորընծա սովորողների անունները

  Հայտնի են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա ընդունված դիմորդների անունները։

Եվ այսպես․ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը հաջողությամբ հանձնած դիմորդներից 19-ը համալրեցին Ոստիկանության կրթահամալիրի սովորողների շարքերը։ Վերջնարդյունքում՝ Կրթահամալիրի ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետը համալրվեց 89 սովորողով, որոնցից 70-ը՝ վճարովի ուսուցմամբ։

Կրթահամալիրի ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք ուսանողներին՝ մաղթելով տոկունություն, խիզախություն և նպատակասլացություն:

 

  

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա ընդունված դիմորդների  ցուցակները կհրապարակվեն 2022թ. օգոստոսի 31-ին` ժամը 09.00-ին:

 


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


    ՀՀ ոստիկանության պետի 18․05․2012 թ․ թիվ 8-Ն հրամանով հաստատված կարգի համաձայն՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի առկա անվճար ուսուցման ընդունելության մրցույթով չանցած դիմորդն իր ցանկությամբ կարող է ստուգումների արդյունքներով /միավորներով/ դիմել քոլեջի ընդունելության մրցույթին մասնակցելու համար։

Ցանկացողները կարող են դիմում ներկայացնել ընդունող հանձնաժողովի 2022 թ․ օգոստոսի 22-24-ը՝ մինչև ժամը 12։30։