ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
08.08.2022

Հայտնի են ընդունված դիմորդների անունները

Հայտնի են ընդունված դիմորդների անունները

     Հայտնի են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2022-2023 ուսումնական տարվա ընդունվածների անունները։

Եվ այսպես․ վերջնարդյունքում 102 դիմորդից 70-ին հաջողվեց համալրել  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների շարքերը։

Կրթահամալիրի ողջ անձնակազմը շնորհավորում է նորընծա ուսանողներին՝ մաղթելով սովորելու և հաստատուն քայլերով առաջ շարժվելու անկոտրում կամք ու եռանդ:

  

Հ  Ա  Յ  Տ  Ա  Ր  Ա  Ր  ՈՒ  Թ  Յ  ՈՒ  Ն


       ՀՀ  ոստիկանության  կրթահամալիրի  ակադեմիայի  իրավագիտության  ֆակուլտետի  առկա  վճարովի  ուսուցման  1-ին կուրսի մրցույթը հաղթահարած  դիմորդները  մինչև  2022թ. օգոստոսի 26-ը պետք է վճարեն վարձավճարները /1-ին կիսամյակի գումարը 300.000դրամ/ ՀՀ ՖՆ գործառնական վարչություն հ/հ 900018005018 հաշվեհամարին ` նպատակ դաշտում նշելով դիմորդի անուն-ազգանունը, կուրսը /1-ին կուրս/, ապա կադրերի բաժին ներկայանան վճարման անդորրագրով և կնքեն պայմանագրերը:

     Մրցույթը հաղթահարած անձինք վարձավճար չվճարելու դեպքում չեն կնքելու պայմանագիր և չեն հրամանագրվելու որպես ՀՀ  ոստիկանության  կրթահամալիրի  ակադեմիայի  իրավագիտության  ֆակուլտետի  առկա  վճարովի  ուսուցման  1-ին կուրսի սովորող:

Վարձավճարները և պայմանագրերն ստորագրած դիմորդները սեպտեմբերի  01-ին՝ ժամը 8.30-ին, ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր: