Նորություններ
Վերադառնալ18.09.2017
Ավարտվեց ուսումնական կենտրոնի 2017-2018 ուստարվա 1-ին հոսքի դիմորդների ընդունելությունը

2017թ. սեպտեմբերի 11-ից 15-ը կրթահամալիրում անցկացվեց ուսումնական կենտրոնի 2017-2018 ուստարվա 1-ին հոսքի ընդունելությունը։
Դիմորդներն անցան մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգում (թեստավորում համակարգչի միջոցով) և հանձնեցին ֆիզիկական պատրաստականության նորմատիվները։
Ընդունելության ստուգումներին մասնակցեցին թվով 130 դիմորդներ։ Ստուգումների արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի նախնական մասնագիտական կրթական ծրագրով ընդունվեցին թվով 90 դիմորդներ: