Վերադառնալ
13.10.2025

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ Ի ԿԱՏԱՐՈՒՄՆ «ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 25.09.2O25թ. ԹԻՎ 67-Լ ՀՐԱՄԱՆԻ

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ՝ Ի ԿԱՏԱՐՈՒՄՆ «ՀՀ ՆԳՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 25.09.2O25թ. ԹԻՎ 67-Լ ՀՐԱՄԱՆԻ

   Ի կատարումն «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունից բխող գործողությունների 2024-2026 թթ. ծրագրի»   3-րդ՝ «Կրթական միջավայրի բարելավում, ոստիկանության կադրային պատրաստում, մասնագիտական զարգացում» ուղղության, «Ոստիկանության ղեկավար կազմի (այդ թվում՝ Ոստիկանապետի և Ոստիկանապետի տեղակալների) և ծառայողների վերապատրաստումների իրականացում» գործողության՝  ՀՀ ներքին գործերի նախարարի 25.09.2O25թ. թիվ 67-Լ հրամանով հաստատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների տարեկան վերապատրաստումների պլանի մշակման մեթոդաբանությունը։ Հիշյալ հրամանի պահանջները կատարելու նպատակով ս․թ․ հոկտեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպվել է աշխատաժողով՝  «Ոստիկանության ծառայողների տարեկան վերապատրաստումների պլանի մշակման մեթոդաբանության ներդրումն ու գործնական կիրառումը» խորագրով, որին հրավիրվել էին նաև ներկայացուցիչներ ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունից, Ոստիկանության հենասյունային չորս ուղղություններից։

   Քննարկվեցին «Պրոբլեմային ուսուցման մեթոդաբանությունը ոստիկանության ծառայողների վերապատրաստման գործընթացում․ տեսություն և գործնական կիրառություն», «Հոգեբանական բաղադրիչի դերը ոստիկանության ծառայողների վերապատրաստման մեթոդաբանության համատեքստում» և «Վերապատրաստման դասընթացների որակի ապահովման մեխանիզմներ․ մոնիթորինգ, հետադարձ կապ և շարունակական զարգացում» հարցերը։ Աշխատաժողովի արդյունքներն ամփոփեց ռեկտոր Մ․Մուրադյանը՝ առանցքային համարելով վերապատրաստման գործընթացում  ըստ ուղղությունների ոստիկանական ստորոբաժանումներից ստացվող գործնական արձագանքներն ու կարիքների արդյունավետ գնահատման հիման վրա ձևավորվող առաջարկները։ Ըստ ռեկտորի՝ միայն տեղերից ստացվող գործուն աջակցության, ինչպես նաև ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հետ   համագործակցության շնորհիվ Կրթահամալիրը ոստիկանության ծառայողների շարունակական մասնագիտական զարգացումն ապահովելու համար կկարողանա իրականացնել արդյունավետ դասընթացներ՝ արդիականացնելով  վերջիններիս գիտելիքները, նպաստելով ներկա պահանջներին համահունչ ոստիկանի արժեքաբանական կողմնորոշման ձևավորմանը։ Վերապատրաստումներին ներկայացվող խնդիրներին լուծում տալու նպատակով Մ․Մուրադյանը կարևորեց նաև  նույն ձևաչափով աշխատանքային քննարկումների անցկացումը։