Վերադառնալ
25.10.2024
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվեց «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հերթական խաղաշրջանը:
Լավագույնի կոչման համար պայքարում էին ակադեմիայի անվճար և վճարովի ուսուցման կուրսերի և քոլեջի թիմերը:
Հետաքրքիր և լարված պայքարում նախընտրական փուլը հաղթահարեցին ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման 4-րդ կուրսի և վճարովի ուսուցման 3-րդ կուրսի թիմերը:
Եզրափակիչ խաղի արդյունքներով հաղթող ճանաչվեց ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի անվճար ուսուցման 4-րդ կուրսի թիմը:
Հաղթող թիմի գիտակները ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի կողմից պարգևատրվեցին գրքերով: