Վերադառնալ
26.10.2022

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հերթական մրցաշարը Կրթահամալիրում

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի հերթական մրցաշարը Կրթահամալիրում

     Հոկտեմբերի 25-ին Կրթահամալիրում անցկացվեց ուսանողական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  ինտելեկտուալ խաղի հերթական մրցաշարը։     

Հաղթողի պատվավոր տիտղոսին արժանանալու համար մրցում էր քոլեջի, ակադեմիայի անվճար և վճարովի ուսուցման կուրսերի 8 թիմ: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ խաղը վարում էր Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը:

Հետաքրքիր և լարված պայքարում եզրափակիչ փուլ անցան ակադեմիայի անվճար ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի թիմերը: Եզրափակչի արդյունքներով մրցաշարի հաղթող ճանաչվեց ակադեմիայի անվճար ուսուցման երկրորդ կուրսի թիմը:  

   Հաղթողները ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանի կողմից պարգևատրվեցին գրքերով։

   Շնորհավորում ենք խաղի հաղթողներին և մասնակիցներին։