Վերադառնալ
23.07.2020

Կրթահամալիրում էին ՀՀ ոստիկանության պետը և Արդարադատության նախարարը

Կրթահամալիրում էին ՀՀ ոստիկանության պետը և Արդարադատության նախարարը

Կարճ ժամանակահատվածում հանրության շրջանում մեծ հետաքրքրության և հավանության արժանացած նոր կազմավորվող պարեկային ծառայությունը քայլ առ քայլ իրականություն է դառնում։ Գործընթացի իրականացմանը ծանոթանալու նպատակով այսօր՝ հուլիսի 22-ին, Կրթահամալիրում էին ՀՀ ոստիկանության պետ, գնդապետ Վ․ Ղազարյանը, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ․Եսայանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Բարձրաստիճան հյուրերը ծանոթացան նոր կազմավորվող պարեկային ծառայության պաշտոնների նշանակման համար հնգամսյա ուսուցում ստանալու դիմորդների փաստաթղթերի, դիմումների հանձնման գործընթացին, զրուցեցին դրանք ընդունող տեսուչների և դիմորդների հետ, որից հետո Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ․ Բաբայանի և Կրթահամալիրի ղեկավարության ուղեկցությամբ շրջեցին Կրթահամալիրի տարածքով, եղան հրաձգարանում։ 

Այցի ընթացքում քննարկվեցին ոստիկանության բարեփոխումների շրջանակում կրթության որակի բարձրացման ուղղությամբ նախանշված աշխատանքները, որի համատեքստում  Կրթահամալիրի պետը հյուրերին ներկայացրեց դասընթացների գործնական հատվածի ավելացմանը միտված սիմուլյացիոն լսարանների ստեղծման նախագիծը։