Վերադառնալ
30.10.2025

Թիվ 181 հիմնական դպրոցի աշակերտները Կրթահամալիրում

Թիվ 181 հիմնական դպրոցի աշակերտները Կրթահամալիրում

   Հոկտեմբերի 29-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիր էին այցելել Երևանի թիվ 181 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները՝ ուսուցիչ Ա.Սնխչյանի ուղեկցությամբ:

   Աշակերտները շրջել են Կրթահամալիրի տարածքում, որի ընթացքում Կրթահամալիրի ոստիկանության պատմության թանգարանի առաջատար մասնագետ Դ.Հովսեփյանը պատմական անդրադարձ է կատարել և՛ Կրթահամալիրի, և՛ Ոստիկանության անցած ուղուն։ Մասնավորապես, Դ.Հովսեփյանը հյուրերին ներկայացրել է Արամ Մանուկյանից մինչև մեր օրերը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետերի, ՆԳ նախարարների դիմանկարները, ապա ուղեկցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Սովետական միության հերոսներ ՆԳ աշխատակիցներին նվիրված հուշապատի և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ու Արցախյան հերոսամարտում զոհված ՆԳ աշխատողների հուշակոթողի մոտ:

   Աշակերտների շրջայցը եզրափակվել է Ոստիկանության պատմության թանգարանում։ Ի թիվս ցուցադրված ֆոնդերի՝ Դ.Հովսեփյանը ներկայացրել է մ.թ. 367 թվականին Մեծ Հայքի արքա Արշակ Բ Արշակունու և ոստանիկ Դրաստամատի ինքնասպանության դեպքը, ցարական Ռուսաստանում Արևելյան Հայաստանի ձևավորման գործընթացը, առաջին Հանրապետության կազմավորումը, սովետական միլիցիայի դարաշրջանը, անկախության շրջանից մինչև մեր օրերը և այդ ընթացքում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների կողմից կատարված հայրենանվեր աշխատանքն իրավակարգի ապահովման և հանցագործությունների դեմ պայքարում։

   Հյուրերը տպավորված հրաժեշտ են տվել Կրթահամալիրին՝ գրառում թողնելով Պատվավոր հյուրերի գրքում։