Վերադառնալ
22.12.2022

Վիկտորինա «ՀՀ սահմանադրական իրավունք» առարկայի շրջանակներում

Վիկտորինա  «ՀՀ սահմանադրական իրավունք» առարկայի շրջանակներում

    Դեկտեմբերի 19-ին Կրթահամալիրում անցկացվեց վիկտորինա «ՀՀ սահմանադրական իրավունք» առարկայից, որին մասնակցեցին ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա վճարովի ուսուցման 2-րդ կուրսի սովորողները։ Չորս խմբերում ընդգրկված մասնակիցները պատասխանեցին  դասախոսի՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Ստեփանյանի պատրաստած տեսական հարցերին և գործնական խնդիրներին։ Հետաքրքիր և լարված պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց 3-րդ խումբը հետևյալ կազմով՝ Մելսիդա Ավետիսյան (ավագ), Ավետ Ավետիսյան, Աստղիկ Ավետիսյան, Մարիամ Բաբայան, Նվեր Ստեփանյան։ Լավագույն մասնակից տիտղոսին արժանացավ 2-րդ խմբի ավագ Լիլիթ Դավթյանը։ Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր։