Վերադառնալ
08.09.2025

Վերապատրաստվում է ոստիկանության գվարդիայի ղեկավար կազմը

Վերապատրաստվում է ոստիկանության գվարդիայի ղեկավար կազմը

   ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացի շրջանակներում ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում 2025 թվականի փետրվարին մեկնարկել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ծառայողների հատուկ պատրաստության դասընթացը, որն ավարտած ծառայողները նշանակվելու են ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի համապատասխան պաշտոններում: Հատուկ պատրաստության դասընթացն արդեն անցել են շուրջ 2000 ծառայողներ:

   2025 թվականի սեպտեմբերի 8-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում լրացուցիչ վերապատրաստման դասընթաց է անցկացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի ղեկավար կազմի այն ծառայողների համար, ովքեր ավարտել են հատուկ պատրաստության դասընթացը:   

   Լրացուցիչ վերապատրաստման թեմատիկան ներառել է ոստիկանության գործունեության մեջ բանակցային գործընթացի առանձնահատկությունների, բանակցային գործընթացի հոգեբանական ապահովման, այդ գործընթացում ղեկավարի դերի, ինչպես նաև առաջնորդության ու կառավարման մասին գիտելիքներ ու հմտություններ: