Վերադառնալ
09.12.2025
Ընտանեկան և կենցաղային բռնության թեմայով վերապատրաստում ՆԳՆ ծառայողների և աշխատակիցների համար
ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանումում դեկտեմբերի 1-ից մեկնարկել են «Ընտանեկան և կենցաղային բռնություն» թեմայով վերապատրաստման դասընթացներ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության 1510 և պարեկային ծառայության 400 ծառայողների, ինչպես նաև ՆԳՆ իրավաբանական վարչության 5 աշխատակիցների համար։
Դասընթացները կավարտվեն դեկտեմբերի 26-ին։
