Վերադառնալ
18.12.2021

Ճանաչողական այց

Ճանաչողական այց

     Դեկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի անդամներն ու ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առաջին կուրսի սովորողները, որոնք շուտով զորակոչվելու են պարտադիր զինվորական ծառայության, ճանաչողական այց կատարեցին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:

   Նրանք շրջեցին համալսարանի տարածքով, հրաձգարանում մասնակցեցին կրակային պատրաստականության պարապմունքներին, վարժասարքերով կատարեցին հրաձգություն և ծանոթացան ուսումնական պարապմունքների այլ առանձնահատկություններին:

   Հյուրերն այցելեցին նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի թանգարան, որտեղ թանգարանի աշխատակիցը խորությամբ ներկայացրեց ՀՀ և ԼՂՀ ազգային հերոսների անցած փառահեղ ուղին՝ թերթելով  ռազմական պատմության կարևորագույն էջերը:

   Հանդիպեցին նաև ռազմական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և կուրսանտների հետ ու պայմանավորվեցին հետագայում փոխադարձ ճանաչողական այց կատարել ՀՀ ոստիկանության կրթահամալիր: