ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
22.06.2026

«Կառավարում արտակարգ իրավիճակներում» ու «Տեղագրություն և կողմնորոշում» մոդուլներից համատեղ գործնական վարժանք ուսումնական պրակտիկայի շրջանակում

«Կառավարում արտակարգ իրավիճակներում» ու «Տեղագրություն և կողմնորոշում» մոդուլներից համատեղ գործնական վարժանք ուսումնական պրակտիկայի շրջանակում

   ՀՀ ՆԳՆ  կրթահամալիրի  փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ 2-րդ կուրսի սովորողների   ուսումնական պրակտիկայի շրջանակում ս․թ․ հունիսի 18-ին Կրթահամալիրի վարչական տարածքում անցկացվել է «Կառավարում արտակարգ իրավիճակներում» ու «Տեղագրություն և կողմնորոշում» մոդուլներից համատեղ գործնական վարժանք։ Խաղարկվել է «Ահազանգ անտառից» սցենարը՝ վարժանքի մասնակից ուսանողներին պայմանականորեն ներգրավելով օպերատիվ կառավարման կենտրոնի, որոնողափրկարարական ու հրշեջ-փրկարարական գործողությունների խմբերում և տուժողի դերում։

   Վարժանքի նպատակն էր ուսումնական տարվա ընթացքում սովորողների ստացած տեսական գիտելիքների գործնականում կիրառելը և մասնագիտական հմտությունների  ձեռքբերումն իրականին մոտ պայմաններում։ Սովորողներին առաջադրված խնդիրները վարժանքի ընթացքում փոփոխվել են՝ ըստ դերաբաշխման ստուգելով յուրաքանչյուրի գիտելիքներն ու կարողությունները տարբեր իրավիճակներում։

   Դասախոսներ Հ․ Խաչատրյանի և Ա․ Գևորգյանի անմիջական հսկողության ներքո սովորողները հմտացել են գործողություններում, շտկել թերությունները՝ վարժանքի ավարտին ամբողջապես տիրապետելով խաղարկվող գործառույթներին։