Վերադառնալ
27.05.2025

Վարժախաղերի հրահանգավորում

Վարժախաղերի հրահանգավորում

  Մայիսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման «Իրավագիտություն» մասնագիտության բակալավրիատի առկա անվճար ուսուցման 4-րդ կուրսի սովորողների 2024-2025 ուստարվա վարժախաղերի հրահանգավորումը:

   Միջոցառմանը մասնակցել են՝ Կրթահամալիրի ոստիկանական ուսումնական ստորաբաժանման պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանը, ՈՈՒ ստորաբաժանման պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը, ղեկավար կազմի պատրաստման դեպարտամենտի պետի պարտականությունները կատարող, ոստիկանության փոխգնդապետ Կ. Մալաքյանը, խաղային խմբերի ղեկավարները և վարժախաղերին որպես խորհրդատու ներգրավված` ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ՔՎԻՀ վարչության օպերատիվ գործունեության վերահսկման բաժնի ՀԿԳ ավագ քրեական ոստիկան, ոստիկանության փոխգնդապետ Վլադիմիր Դավթյանը:

   Գ. Գրիգորյանն իր խոսքում կարևորել է պրակտիկայի ընթացքում ձեռք բերված հմտությունների և ունակությունների ամրապնդման գործում վարժախաղերի դերը՝ սովորողների և խաղային խմբերի ղեկավարների ուշադրությունը հրավիրելով վարժախաղերի առավել առանցքային խնդիրների վրա:

   Այնուհետև Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է կրթահամալիրի ռեկտորի հրամանով ձևավորված վարժախաղերի խմբերը, դրանց ղեկավարներին և խորհրդատուին: