Վերադառնալ
06.10.2021
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչությունը նոր պետ ունի

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության մայոր Արտակ Մնացականյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետի պաշտոնին։
Ա․Մնացականյանն իր ծառայության ընթացքում միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և նորարար մոտեցումներով, հեղինակ է մի շարք գիտական աշխատությունների:
Նորընծա վարչության պետին մաղթում ենք բեղուն, անսպառ ու մասնագիտական ձեռքբերումներով լի աշխատանքային գործունեություն: