Վերադառնալ
27.07.2021
Կրթահամալիրի անձնակազմն ու սովորողները ևս պատվաստվեցին

Հուլիսի 26-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիր էր այցելել ՀՀ ոստիկանության պոլիկլինիկայի բժշկական անձնակազմը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի բազմաթիվ աշխատակիցներ ու սովորողներ՝ սեփական առողջության և շրջապատի նկատմամբ բարձր պատասխանատվությամբ, որոշում են կայացրել պատվաստվել COVID-19 համաճարակի դեմ պատվաստանյութերով:
Բոլոր ցանկացողները հնարավորություն ունեին պատվաստվել իրենց նախընտրած պատվաստանյութերով՝ ԱստրաԶենեկա, Սպուտնիկ V, Սինովակ:
Ներարկումից առաջ յուրաքանչյուր ծառայող անցնում էր բժշկական ստուգում և խորհրդատվություն:
Առո՛ղջ եղեք: