Վերադառնալ
03.05.2020
Ուսանողական խորհրդի հերթական նիստ
2020 թվականի մայիսի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանողական խորհրդի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի հերթական նիստը՝ հեռավար ձևաչափով։
Նիստի ընթացքում ձևավորվեցին հանձնաժողովները, քննարկվեցին առաջիկայում իրականացվելիք ծրագրերը։
Ավարտին մասնակիցներն ուսումնասիրեցին ուսանողական խորհրդի կանոնադրության, գերազանցության դիպլոմների ստացման կարգի փոփոխման ու մի շարք այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունները և որոշեցին ներկայացնել կրթահամալիրի ղեկավարությանը։
