ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՈՍՏԻԿԱՆ
ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՓՐԿԱՐԱՐ

Վերադառնալ
22.05.2025

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՆԳՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԻՋԵՎ

   Մայիսի 20-ին ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի նախագահ Գայանե Բաբաջանյանը և Եվրոպական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վարանդ Զոհրաբյանն ստորագրել են համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով ամրապնդել ուսանողական ինքնակառավարման համակարգերը և խթանել երիտասարդների ակտիվ մասնակցությունը կրթական ու հասարակական կյանքում:

   Գ․ Բաբաջանյանը բացման խոսքում նշել է, որ Եվրոպական համալսարանը առաջինն է, որի հետ նման ձևաչափով հանդիպում է կայանում Կրթահամալիրում։ Մաղթելով արդյունավետ ու երկարատև համագործակցություն՝ ընդգծել է, որ նման նախաձեռնությունները կարևոր են ուսանողների զարգացման և միջհամալսարանական կապերի ամրապնդման համար: 

   Եվրոպական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վարանդ Զոհրաբյանը նույնպես ողջունել է ներկաներին, նշել, որ պատրաստ են շարունակել համագործակցությունը՝ նպաստելով ուսանողների մասնագիտական և անձնական աճին:

   Համագործակցությունը նախատեսում է համատեղ միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև ուսանողների միջև փորձի փոխանակում: Հուշագրի ստորագրումը կարևոր քայլ է ուսանողական կյանքի զարգացման և երիտասարդների ներգրավվածության բարձրացման ուղղությամբ: 

   Կողմերը հույս են հայտնել, որ այս համագործակցությունը կբերի նոր հնարավորություններ ինչպես ուսանողների, այնպես էլ երկու կառույցների համար: