Վերադառնալ
29.09.2025
Անկախությունը որպես մնայուն արժեք

Սեպտեմբերի 25-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է Անկախության տոնին նվիրված միջոցառում՝ «34 տարվա անկախության ճանապարհը» խորագրով:
Միջոցառման սկզբում բացման խոսքով հանդես է եկել ՈւԽ նախագահ Գ. Բաբաջանյանը, ով ընդգծել է անկախության կարևորությունը և դրա նշանակությունը մեր հասարակության համար։
Զեկույցներով հանդես են եկել նաև ոստիկանական ու փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանումների ուսանողները, ովքեր խոսել են անկախության` որպես մնայուն արժեքի մասին, նշել դրա խորհրդի և ազգապահպանության կապի կարևորությունը։
Միջոցառումը եզրափակվել է վավերագրական ֆիլմի ցուցադրմամբ, որտեղ ներկայացված էր հայ ժողովրդի հերոսական պատմության և անկախության ձեռքբերման վեհ ճանապարհը։