Սովորողների նախաձեռնությունների խթանմանն առնչվող հարցեր ուսանողական խորհրդի նիստում
Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի հերթական նիստի ընթացքում քննարկվել են սովորողների նախաձեռնությունների խթանման և դրանց լուսաբանմանն առնչվող հարցեր։
Քննարկման ընթացքում Կրթահամալիրի գիտական հետազոտությունների, նորարարությունների և կրթության զարգացման բաժնի պետ Մ. Գևորգյանը սովորողներին ներկայացրել է գործող «Պատիվ ունեմ» պաշտոնաթերթը՝ կարևորելով դրա դերը տեղեկատվության տարածման և ուսանողական կյանքի լուսաբանման գործում։
Անդրադառնալով թերթի զարգացման հեռանկարներին՝ Մ. Գևորգյանը սովորողներին առաջարկել է ներկայացնել իրենց գաղափարներն ու առաջարկությունները՝ պաշտոնաթերթն էլեկտրոնային ձևաչափով հասանելի դարձնելու վերաբերյալ։
Քննարկման նպատակն էր գտնել արդյունավետ լուծումներ՝ թերթն առավել մատչելի, ժամանակակից և ընթերցողների ավելի լայն շրջանակի համար հասանելի դարձնելու ուղղությամբ՝ միաժամանակ խթանելով սովորողների ներգրավվածությունը դրա զարգացման գործընթացում։
Նախաձեռնությունը միտված է սովորողների ակտիվության բարձրացմանը, ժամանակակից տեղեկատվական միջոցների կիրառմանը և Կրթահամալիրի տեղեկատվական միջավայրի զարգացմանը։
