Վերադառնալ
19.11.2025

Ռեկտորի հանդիպումն ուսանողական խորհրդի հետ

Ռեկտորի հանդիպումն ուսանողական խորհրդի հետ

   Նոյեմբերի 18-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ռեկտոր Մանուկ Մուրադյանը հանդիպեց ուսանողական խորհրդի անդամների հետ: Հանդիպումը նպատակ ուներ քննարկել սովորողներին հուզող հարցերը և ներկայացնել ուսումնական գործընթացում իրականացվող բարելավումները, տեխնիկական հագեցվածության շարունակական գործընթացը և այլ հարցեր։

   Մ. Մուրադյանը նշեց, որ Կրթահամալիրը ձգտում է դառնալ այնպիսի ուսումնագիտական կենտրոն, որտեղ իրականացվում են կարճաժամկետ և երկարաժամկետ կրթական ծրագրեր, որոնց արդյունքում շրջանավարտները կունենան աշխատաշուկային կամ գործատուի պահանջներին համապատասխան գիտելիքներ: Նշվեցին նաև Կրթահամալիրում իրականացվող տեխնիկական հագեցվածության գործընթացները, որոնք կատարվում են կրթական ծրագրերին համահունչ և ի նպաստ սովորողի մասնագիտական գիտելիքի յուրացմանը:

   Սովորողները մի շարք հարցեր առաջադրեցին՝ ուսումնական գործընթացի բարելավման, սովորողների իրավունքների պաշտպանության, լսարանային մաքրության, կահավորման  և այլ հարցերի վերաբերյալ:

    Հանդիպման ավարտին ռեկտորը և սովորողները շրջեցին լսարաններով՝ առկա վիճակը գնահատելու և հետագա բարելավումներ իրականացնելու նպատակով: