Վերադառնալ
17.10.2023
Ուսանողական խորհրդի հերթական նիստը

Հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ուսանողական խորհրդի հերթական նիստը։
Ներկաներին ողջունեց ուսանողական խորհրդի նախագահ Հ.Հարությունյանը` ընդգծելով, որ յուրաքանչյուր անդամ իր կարևոր տեղն ու դերն ունի ուսանողական խորհրդում, և այսուհետ ավելի ակտիվ գործունեություն ծավալելու հույս հայտնեց։
Այնուհետև քննարկվեցին կիսամյակի առաջիկա ծրագրերը: Ուսանողական խորհրդի հանձնախմբերի առաջարկությամբ հաստատվեց գործողությունների պլան և դրանից բխող ժամանակացույց: ՈՒԽ նոր անդամներն ընդգրկվեցին տարբեր հանձնախմբերում։
Նիստի ավարտին յուրաքանչյուր հանձնախումբ ստացավ հստակ հանձնարարական, որի կատարողականը կքննարկվի հաջորդ նիստի ընթացքում: