Վերադառնալ
18.09.2020

Ավարտվեց ուսումնական կենտրոնի 2020-2021 ուսումնական տարվա 1-ին հոսքի ընդունելությունը

Ավարտվեց ուսումնական կենտրոնի 2020-2021 ուսումնական տարվա 1-ին հոսքի  ընդունելությունը

      Սեպտեմբերի 16-ից 18-ը, ուսումնական  տարվա վերսկսման հետ զուգահեռ,  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնում  անցկացվեց  2020-2021 ուսումնական տարվա 1-ին հոսքի  եռամսյա նախնական մասնագիտական կրթական ծրագրով «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ «Ոստիկան» որակավորմամբ ուսուցման դասընթացների ընդունելությունը: Ընհանուր 40 դիմորդից՝ մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում համակարգչի միջոցով) դրական միավոր ստացավ 34 դիմորդ, որոնցից միայն 25-ին հաջողվեց հաղթահարել  ֆիզիկական պատրաստականության նորմատիվների ստուգման դրական շեմը։

 ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ողջ անձնակազմը շնորհավորում է նորակոչիկ ոստիկաններին՝ մաղթելով  հաջող ուսումնառություն։

ֆիզիկական պատրաստականության ստուգման արդյունք։

Ընդունվածների ցուցակ։